(800) 399-4529
CALENDAR
SEARCH
EXIT
DONATE

Տեղեկացե՛ք ձեր իրավունքների մասին․ Գործադիր մարմնի հրամանագիրը սպառնում է դաշնային ծրագրերի հասանելիությանը

2025 թվականի մարտի 1-ին Նախագահ Թրամփն արձակեց Գլխավոր 14224 հրամանագիրը, ըստ որի անգլերենը հայտարարվում է ԱՄՆ-ի պաշտոնական լեզուն և չեղյալ է համարում 2000 թվականի Նախագահ Քլինթոնի 13166 հրամանագիրը, որը բարելավում է ծառայությունների հասանելիությունը անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձանց համար։

Լեզվի հետ կապված իրավունքները խորապես արմատավորված են դաշնային և նահանգային երկարատև հանձնագրերում, որոնք կարևոր դեր ունեն մեր անհատական և հավաքական առողջության, անվտանգության և բարեկեցության պահպանման համար, ինչպես նաև ապահովելու, որ բոլոր համայնքները, անկախ այն բանից, թե ինչ լեզվով են խոսում, կարողանան մասնակցել և նպաստել առաջադիմող հասարակությանը։ Չնայած այս գործող դաշնային և նահանգային օրենքները չեն փոխվել Թրամփի գլխավոր հրամանագրով, այն սպառնում է ավելի քան երկու տասնամյակ տևած առաջընթացի՝ բոլորի համար բովանդակալից լեզվական հասանելիության ապահովմանը։

Ասիական իրավական խորհուրդը (The Asian Law Caucus), Կալիֆորնիայի Գյուղական իրավաբանական օգնություն ընկերությունը (California Rural Legal Assistance, Inc.) և Լոս Անջելեսի Իրավական օգնության հիմնադրամը (Legal Aid Foundation of Los Angeles) մշակել են այս ՀՏՀ-ն՝ օգնելու համայնքային խմբերին, ինչպես նաև նահանգային և տեղական պաշտոնակատար անձանց՝ հասկանալու Թրամփի գլխավոր 14224 հրամանագրի հասանելիությունն ու ազդեցությունը։ Մենք կշարունակենք թարմացնել այս էջը, քանի որ վերլուծում ենք, թե ինչպես են դաշնային գործակալություններն արձագանքում հրամանագրին։

Այս ՀՏՀ-ն տրամադրում է միայն ընդհանուր ուղեցույց և չպետք է մեկնաբանվի որպես իրավաբանական խորհրդատվություն։ Այս փաստաթղթում ներառված տեղեկատվությունը ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Եթե ձեր կազմակերպությանն անհրաժեշտ է իրավաբանական օգնություն, կամ եթե ունեք հավելյալ հարցեր այս թեմաների վերաբերյալ, խնդրում ենք կապվել՝

  • Կալիֆորնիայի Գյուղական իրավաբանական օգնություն ընկերություն 1-800-337-0690 հեռախոսահամարով կամ https://crla.org/locations,
  • Լոս Անջելեսի Իրավական օգնության հիմնադրամ 1-800-399-4529 հեռախոսահամարով, https://lafla.org/get-help/

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ է նշանակում գլխավոր 14224 հրամանագիրն անգլերենի՝ որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզվի վերաբերյալ։

Հրամանագիրը հայտարարում է անգլերենը որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու։ Հրամանագիրը նաև չեղյալ է հայտարարում գլխավոր 13166 հրամանագիրը, որը ստորագրվել է 2000 թվականին Նախագահ Քլինթոնի կողմից։

Քլինթոնի գլխավոր 13166 հրամանագիրը դաշնային գործակալություններից պահանջում էր մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք թույլ կտան անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձանց բովանդակալից կերպով օգտվել դաշնային ծրագրերից և գործունեություններից։ Քլինթոնի հրամանագրով դաշնային գործակալություններից պահանջվում էր նաև լեզվի հասանելիության ուղեցույցներ տրամադրել դաշնային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար՝ բոլորի համար բովանդակալից հասանելիություն ապահովելու նպատակով։

Թրամփի գլխավոր 14224 հրամանագիրը պահանջում է, որ Գլխավոր դատախազը հետ վերցնի ԳՀ 13166-ի համաձայն թողարկված քաղաքական ուղեցույցի ցանկացած փաստաթուղթ և տրամադրի «թարմացված ուղեցույց», սակայն չի պահանջում դաշնային գործակալություններից կամ դաշնային ֆինանսավորում ստացող կազմակերպություններից դադարեցնել գոյություն ունեցող լեզվական աջակցությունը, որը նրանք կարող են տրամադրել այն մարդկանց, ովքեր օգտագործում են ոչ անգլերեն լեզու։ Գլխավոր հրամանագրում նշվում է, որ «այս հրամանագրում ոչինչ չի պահանջում կամ ուղղորդում փոփոխություններ կատարել այն ծառայություններում, որոնք տրամադրվում են որևէ գործակալության կողմից», և որ գործակալությունները «չեն պարտավորվում փոփոխություններ կատարել, հեռացնել կամ այլ կերպ դադարեցնել անգլերենից բացի այլ լեզուներով պատրաստված կամ առաջարկվող փաստաթղթերի, արտադրանքի կամ այլ ծառայությունների տրամադրումը»։

Այնուամենայնիվ, մնում է պարզել, թե արդյոք դաշնային գործակալությունները, իրենց հայեցողությամբ, կընտրեն փոխել թե նվազեցնել լեզվական աջակցության չափը, որը տրամադրում են անգլերենի սահմանափակ իմացությամբ անձանց, թե տրամադրել «թարմացված» լեզվական հասանելիության ուղեցույց, որն էականորեն տարբերվում է նախկին ուղեցույցից։

Միացյալ նահանգներում ավելի քան 350 լեզու կա, որոնցով խոսում է ավելի քան 69 միլիոն մարդ։ Ամեն օր դպրոցները, առողջապահական հաստատությունները, դատարանները և այլ պետական մարմինները բոլոր մակարդակներում տրամադրում են ռեսուրսներ և ծառայություններ բազմաթիվ լեզուներով։ Մեր անհատական և հավաքական առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը կախված են մեր բոլոր համայնքների հետ արդյունավետ և բովանդակալից հաղորդակցության և լեզվական հասանելիության ապահովումից։

Չնայած Թրամփի գլխավոր 14224 հրամանագրի և նույնիսկ առանց գլխավոր 13166 հրամանագրի լեզվի հասանելիությունը պահանջվում է օրենքով: Գլխավոր հրամանագրերը չեն կարող չեղարկել գործող օրենքները կամ կանոնակարգերը։

Ավելին, Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե որտեղից է գալիս, անգլերենի տիրապետման մակարդակից կամ ներգաղթի կարգավիճակից, պաշտպանված է ազգային ծագման հիմքով խտրականությունից, այդ թվում՝ լեզվի խտրականությունից։ Դաշնային և նահանգային օրենքները նույնպես շարունակում են պահանջել ժեստերի լեզվի թարգմանություն խուլերի և լսողության խնդիրներ ունեցող համայնքների համար։

Մենք պետք է հավաքականորեն վերահսկենք և կիրառենք մեր իրավունքները՝ ըստ այս գործող լեզուների հասանելիության օրենքների և կանոնակարգերի, ըստ անհրաժեշտության։

1964 թվականի Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի VI վերնագիրն արգելում է դաշնային ֆինանսավորում ստացողներին խտրականություն դրսևորել «ազգային ծագման» հիման վրա, որը Գերագույն դատարանը նախկինում մեկնաբանել էր որպես լեզվի վրա հիմնված խտրականություն։ Վերնագիր VI կանոնակարգերը վերաբերում են նաև այն իրավիճակներին, երբ պետք է տրամադրվեն լեզվական ծառայություններ։

1973 թվականի Վերականգնման օրենքի 504-րդ բաժինը և Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (ADA) պահանջում են ժեստերի լեզվի թարգմանչի ծառայություններ խուլ և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ ի հավելումն այլ հարմարությունների։

Դաշնային այլ հանձնագրերը, որոնք պահանջում են լեզվի հասանելիություն որոշակի համատեքստերում, ներառում են, բայց չեն սահմանափակվում՝

 

Նահանգային հակախտրականության օրենքները և լեզվի հասանելիության պահանջները կարող են կիրառվել տեղական և նահագնային մարմինների, այդ թվում՝ որոշակի ծառայությունների մատակարարների նկատմամբ։

Տասնամյակներ շարունակ դաշնային գործակալությունները նաև ստեղծել են լեզվի հասանելիության ծրագրեր և քաղաքականություններ, որոնք հիմնված են դաշնային օրենսդրության և գործող սահմանադրական պաշտպանության վրա։

Դաշնային ֆինանսավորում ստացողները կարող են ներառել, օրինակ, նահանգային կառույցները և քաղաքապետարանները, նահանգային դատարանները, հիվանդանոցները և բժշկի գրասենյակները, նահանգային և տեղական գործակալությունները, որոնք տնօրինում են հանրային նպաստները, ինչպես նաև հանրակրթական դպրոցները։ Դաշնային ֆինանսավորում ստացողները բոլորը պետք է շարունակեն հետևել գործող օրենքներին և տրամադրեն լեզվի հասանելիություն։ Ինչպես նշվեց վերևում, կան բազմաթիվ կանոնադրություններ և կանոնակարգեր, որոնք շարունակում են պահանջել լեզվի հասանելիություն, այդ թվում` գրավոր թարգմանությունը, բանավոր և ժեստերի լեզվի թարգմանությունը, ինչպես նաև համայնքի անդամներին լեզվական աջակցության հասանելիության վերաբերյալ խորհուրդներ տվող ծանուցագրերը։ Գլխավոր հրամանագրերը չեն կարող պատշաճ կերպով չեղարկել կամ փոխել գործող օրենքները։

Մինչ մենք դիտարկում ենք, թե ինչպես են դաշնային գործակալություններն արձագանքում այս փոփոխությանը, տեղական և նահանգային կառավարությունները և դաշնային ֆինանսավորում ստացող կազմակերպությունները, այդ թվում դպրոցական շրջանները և հիվանդանոցները, հանրության համար կարող են կայունության և անվտանգության աղբյուր հանդիսանալ՝ հաստատելով իրենց շարունակական հանձնառությունը բազմալեզու ծառայությունների հարցում։ Մի քանի դաշնային ֆինանսավորում ստացողները, ինչպես օրինակ Հավայան կղզիների նահանգային դատական համակարգը, արդեն իսկ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու լեզուների բովանդակալից հասանելիություն։

Այո՛։ Շատ դեպքերում, բոլորը դեռևս օրինական իրավունք ունեն լեզվական օգնություն ստանալու այն ծրագրերից և ծառայություններից, որոնք ստանում են դաշնային ֆինանսավորում։ Սա կարող են ներառել շփումն այն աշխատակիցների հետ, ովքեր խոսում են իրենց լեզվով, աշխատել որակավորված թարգմանիչների հետ և/կամ ստանալ թարգմանված փաստաթղթեր։ Այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են I Speak Cards-ը, կարող են նաև օգնել համայնքի անդամներին բացահայտել իրենց հիմնական լեզուն և խնդրել լեզվական աջակցության ծառայություններ։

Եթե անձը փորձում է օգտվել պետական գործակալության կամ կազմակերպության կողմից տրամադրվող ծառայություններից, որոնք ստանում են դաշնային ֆինանսավորում, սակայն նրան մերժում են թարգմանիչ կամ իր հիմնական լեզվով թարգմանված փաստաթուղթ, ապա նա պետք է օգնություն խնդրի իրավաբանական ծառայություններ մատուցողից։

Wildfire Recovery 
Resources