(800) 399-4529
CALENDAR
SEARCH
Search
Close this search box.
DONATE
EXIT

This area is used for the top content area in the page header. This is empty by default.

Ստացեք անվճար իրավաբանական օգնություն

Զանգ / Հեռախոսով

Ընդհանուր տեղեկություն
Զանգահարել 800-399-4529, երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00 -12:00 և երկուշաբթիից չորեքշաբթի՝ 13:00-16:00։ Եթե զանգահարեք LAFLA-ին և ձայնագրություն միանա, խնդրում եք, որ հաղորդագրություն թողնեք և հնարավորինս շուտ ձեզ կզանգահարեն։

Ընտանեկան բռնության կլինիկաներ
Ուրբաթ օրերին LAFLA-ի Ընտանեկան բռնության թեժ գծին զանգահարեք  800-399-4529 հավելյալ համար 8097 ժամը 9։00–12։00 և 13։00-15։00։ Նաև ունենք Ընտանեկան բռնության վիրտուալ կլինիկա Zoom-ի միջոցով՝ Երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 9։00-12։00։ Օգնության համար զանգահարեք 800-399-4529 (հավելյալ համար չկա)։

Իրավաբանական Ինքնասպասարկման օգնության կենտրոններ
Դատական գործ ունեցողները կարող են ինքնասպասարկման  հեռակա անձնակազմին զանգահարել 213-235-0060, երկուշաբթիից–ուրբաթ օրերին ժամը 8:30–12։00, և երկուշաբթիից–հինգշաբթի օրերին ժամը 13։00-16։30։ Այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 800-399-4529 կամ զննել մեր ինքնասպասարկման ռեսուրսները։

Անձամբ

Համայնքի գրասենյակներ
Բաց է երկուշաբթիից ուրբաթ, 9։00-17։00 Տես հասցեները։

Ընտանեկան բռնության կլինիկաներ
Downtown LA և Long Beach: Բաց է երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 9։00-12։00 և 13։00-15։00։ Տես հասցեները։

Santa Monica:
Բաց է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 8:30-11:00։ Տես հասցեները։

Իրավաբանական ինքնասպասարկման օգնության կենտրոններ
Ինքնասպասարկման կենտրոնները ներկայումս առանց ժամադրության բաց են՝ ինքն իրեն ներկայացնող դատավարության մասնակցին  տրամադրելու օգնություն այնպիսի հարցերում ինչպիսիք են՝ վարձակալին դուրս հանելու հարցը, նաև դատական արգելող հրամանի պահանջների ու արձագանքի վերաբերող հարցերը։ Նախքան այցելելը զանգահարեք՝ 213-235-0060, երկուշաբթիից-ուրբաթ 8:30–12։00, և երկուշաբթիից–հինգշաբթի ժամը 13։00–16:30։ Տես հասցեները։

Stay Housed LA

LAFLA-ն հպարտ է սպասարկել տնվորներին՝ Stay Housed LA-ի ներքո իրականացվող նոր ծրագրի շրջանակում։ Այս ծրագիրը Լոս Անջելես քաունթիում բնակվող տնվորներին տեղեկատվություն է տրամադրում իրենց իրավունքների մասին, ու վարձակալներին կապում է իրավաբանական օգնության ծառայությունների հետ։ Մենք լրջորեն խրախուսում ենք տնվորներին դիմել Stay Housed LA, եթե Ձեր իրավունքների մասին հարցեր ունեք (վտարում, տանտիրոջ կողմից հետապնդում, վարձակալման հետ կապված օգնություն, և ավելին) և/կամ իրավաբանական ներկայացվածության կարիք։ Այցելեք stayhousedla.org, կամ զանգահարեք (888) 694-0040։

Արտակարգ իրավիճակային օգնություն

Եթե անմիջական վտանգի մեջ եք, զանգահարեք 911։

Եթե շտապ ծածկի կարիք ունեք, զանգահարեք National Domestic Violence Hotline (Ընտանեկան բռնության ազգային թեժ գիծ)՝ 800-799-7233։

ԱՅՍ ԿԱՅՔԻՑ ԱՐԱԳ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ

Ինչպե՞ս կարող եմ որակավորվել

Legal Aid Foundation of Los Angeles -ը հետևում է աղքատության դաշնային հրահանգներին ու օգնում միայն ցածր եկամուտ ունեցող անձանց։ Աղքատության դաշնային հրահանգներով սահմանված շեմի 125%-ից ցածր եկամուտ ունեցող անձինք կարող են դիմել օժանդակության և ստանալ որակավորում։ Սակայն, երբեմն որակավորում կարող է տրվել աղքատության դաշնային հրահանգներով սահմանված շեմի 200%-ից ցածր եկամուտ ունեցող անձանց։ Զանգահարեք LAFLA, 800-399-4529, ստուգելու՝ արդյո՞ք կարող եք դիմում ներկայացնել։

Մեր ինքնասպասարկման կենտրոններում մենք կարող ենք օգնել ցանկացած անձի՝ անկախ նրա եկամտի մակարդակից։

Ծառայություններ

  • Ասիական ու խաղաղօվկիանոսյան կղզիաբնակ (ԱԽՕԿ) ծագման համայնքի հետ կապ Լեզվականորեն հասանելի ծառայություններ ԱԽՕԿ հաճախորդների համար։
  • Ընտանեկան բռնություն / Ընտանեկան իրավունք Զսպման հրամաններ, խնամակալության հրամաններ, տարրալուծում, այցելություններ և աջակցություն։
  • Զբաղվածություն Չվճարված աշխատավարձ, գործազրկության նպաստներ, աշխատանքից սխալ ազատման հարցեր, խտրական աշխատանքային պրակտիկա։
  • Պաշտպանություն վտարումից Սխալ վտարում, դոտացիոն բնակարանային խնդիրներ, հյուղակային պայմաններ, բնակվարձի վերահսկում։
  • Մաքրում Նախկին քրեական դատապարտվածության մաքրում։
  • Պետական նպաստներ Նպաստներ հիմնական կարիքների բավարարման համար (սնունդ, ծածկ, բժշկական խնամք, ևն), ընդ որում՝ CalWORKs, CalFresh, CAPI, Medi-Cal, SSDI և SSI, IHSS, և ֆոսթերային խնամք։
  • Բնակարանային խնդիրներ եւ անօթեւանություն Մատչելի բնակարաններ, անարդար տեղահանում, անօթևանների իրավունքներ, բնակարանային խտրականություն։
  • Ներգաղթ Վտարման վարույթ, քաղաքացիություն, ապաստանի հայցում, և զանազան բավարարման միջոցներ ընտանեկան բռնության, սեռական ոտնձգության, մարդկային թրաֆիքինգի և այլ հանցագործությունների վերապրողներին։
  • Բժշկական-իրավաբանական գործընկերություններ Իրավաբանական ծառայություններ բժշկական պացիենտների համար։
  • Օժանդակություն ոչ-շահութաբեր կազմակերպություններին Իրավաբանական աջակցություն համայնքային կազմակերպություններին։
  • Ուսանողական վարկի խնդիրներ Ուսանողական վարկի դեֆոլտ և վճարում, շահույթ հետապնդող քոլեջների հետ կապված խարդախություն, ևն։
  • Խոշտանգման վերապրողների ծրագիր Խոշտանգման զոհերի համար ներգաղթային ապաստան, իրավական բավարարում, գործի կառավարում, ևն։
  • Վետերանների արդարության կենտրոն Նպաստներ, բնակարանային խնդիրներ, մաքրում, ևն՝ վետերանների համար։

Մենք նաև մի շարք կլինիկական ծրագրեր ունենք, որոնց շրջանակում կարող ենք իրավաբանական խորհրդատվություն առաջարկել։ Առաջիկա կլինիկական ծառայությունների ցանկի համար սեղմեք այստեղ։

Եթե դատարան եք գնում ու Լոս Անջելեսի Առաջին ատյանի դատարանում Ձեր նիստի կամ դատի ժամանակ թարգմանչի կարիք ունեք, ապա կարող եք խնդրանք ներկայացնել այստեղ․ http://www.lacourt.org/irud/ui/index.aspx։

Գործեր, որոնցով մենք չենք զբաղվում

Legal Aid Foundation of Los Angeles-ը չի զբաղվում հետևյալ գործերով․

  • Քրեական իրավունք
  • Ոստիկանական վարքազանցություն
  • Փաստաբանական վարքազանցություն
  • Սնանկություն
  • Ավտոմոբիլային պատահարներ
  • Վարկային խորհրդատվություն
  • Ժառանգության գործեր

Հղումներ

Ստորև այն կազմակերպությունների ցանկն է, որոնք կարող են օգնել Ձեզ այն գործերով, որոնցով LAFLA-ն չի զբաղվում։
Ցանկում ներառել ենք նաև իրավաբանական ընկերակցությունները։ Այդ ընկերակցությունները կարող են Ձեզ հղել մասնավոր փաստաբանի։ 

Քրեական գործեր / Ոստիկանական վարքազանցություն

National Bar Association
(Իրավաբանների ազգային ընկերակցություն)
310-313-3700

The American Civil Liberties Union
(Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միություն)
213-977-9500

Փաստաբանական վարքազանցություն

California State Bar
(Կալիֆորնիայի նահանգային իրավաբանական պալատ)
800-843-9053

Կալիֆորնիայից դուրս
800-785-1200

Սնանկություն

Public Counsel
(Հանրային իրավախորհրդատու)
213-385-2977, հավելյալ համար՝ 704

Սնանկության ինքնասպասարկման գրասենյակ, միայն առանց ժամադրության
300 N. Los Angeles Street, 3-րդ հարկ, սենյակ 3132
Los Angeles, CA 90012
Ժամերը․ Երկուշաբթի և չորեքշաբթի, 10:00 -12:00, 14:00 -16:00

Ավտոմոբիլային պատահարներ

Los Angeles Bar Association
(Լոս Անջելեսի իրավաբանների ընկերակցություն)
213-243-1525

Loyola Conflict Resolution Center
(Լոյոլայի Հակամարտությունների կարգավորման կենտրոն)
 213-736-1145

Long Beach Small Claims Advisors
(Լոնգ Բիչի Փոքր հայցերով խորհրդատուներ)
562-491-6235

Los Angeles Small Claims Advisors
(Լոս Անջելեսի Փոքր հայցերով խորհրդատուներ)
213-974-9759

Վարկային կողմնորոշում

Clearpoint Financial Solution
877-422-9040

Կտակներ / Ժառանգություն

Bet Tzedek Legal Services
(միայն կտակներ) 323-939-0506

Los Angeles Bar Association
(Լոս Անջելեսի իրավաբանների ընկերակցություն)
213-243-1525

Հղումներ մասնավոր իրավաբանների

Los Angeles Bar Association
(Լոս Անջելեսի իրավաբանների ընկերակցություն)
213-243-1525

Long Beach Bar Association
(Լոնգ Բիչի իրավաբանների ընկերակցություն)
562-988-1122

Korean American Bar Association
(Կորեացի ամերիկացի իրավաբանների ընկերակցություն)

Southern California Chinese Lawyers Association
(Հարավային Կալիֆորնիայի Չինացի իրավաբանների ընկերակցություն)

Japanese American Bar Association
(Ճապոնացի ամերիկացիների իրավաբանական ընկերակցություն)

Thai American Bar Association
(Թայ ամերիկացիների իրավաբանական ընկերակցություն)

This translation was produced by LAFLA under 2018-V3-GX-K053, awarded by the Office for Victims of Crime, Office of Justice Programs, U.S. Department of Justice. The opinions, findings, and conclusions or recommendations expressed herein are those of the contributors and do not necessarily represent the official position or policies of the U.S. Department of Justice.